«Նորմա Ասադուրյանը մեծ քանակությամբ հայկական ուտեստներ է պատրաստում, որպեսզի վաճառի այն Լինքոլն Փլեյսի ժառանգություն ամենամյա փառատոնի շրջանակներում», – գրում է «Բի Էն Դի» թերթը թոշակառու ամերիկահայ, պատմության ուսուցչուհու մասին: Նրա բաղադրատոմսերը, այնպիսի ուտեստների համար ինչպիսիք են խաչապուրին, լցոնած կաղամբը, հարիսան, գառան քաբաբը, Նորմային անցել են իր տատու և պապու` Անսեն և Փառանձեմ Հարոյանների կողմից, ովքեր ԱՄՆ են գաղթել 1900-ականի սկզբներին:
«Հայերը երկարակյաց են, քանի որ սնվում են առողջարար և բնական ուտելիքներով», ասում է Նորման, ում մայրը 90 տարեկան է ու բավական առողջ է:
Նորման ամուսնու` Էդիի, որը նույնպես հայ է, և իր մոր` Վարսենիգի հետ, ապրում է Իլինոյիս նահանգի Գրանիտ քաղաքի Լինքոլն Փլեյս թաղամասում, որը հիմնականում բնակեցված է Արևելյան Եվրոպայի փախստականներով:
Կարդացեք նաև