Եթե 21 տարի առաջ անկախության տոն չունեինք, ապա հիմա տոն ունենք, բայց անկախ չենք. կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարոտով թվարկեց 21 տարի առաջ նոր-նոր անկախացած Հայաստանի առավելությունները:
Նա հավաստիացրեց, որ այն ժամանակ երկրում հանցագործությունն ընդհանրապես բացակայում էր: «Բոլորը գործում էին այնպես, ապրում էին այնպես, որ իրենցից հսկայական ջերմություն էին տարածում»,-ասաց նա:
Ըստ նրա՝ 1991 թվականին ոչ միայն հայաստանաբնակ, այլև Սփյուռքում ապրող հայերը զգացին, որ հայրենիք ունեն: Որպես առավելություն Աշոտ Մանուչարյանը նշեց նաև, որ այն ժամանակվա Հայաստանն ուներ արտաքին քաղաքականություն, ինչը մենք, նրա համոզմամբ, այսօր չունենք իսպառ:
Մանրամասն` կարդացեք այստեղ