«Դվիդսհաբ» թերթը հաղորդում է, որ Կանզասի ազգային գվարդիայի չորս զինվորական է աշխատում Հայաստանի խաղապահ ինժեներական ջոկատների հետ միջազգային մարդասիրական ականազերծման գործողությունների չափորոշիչներին ծանոթացնելու համար:
«Այս պահին Հայաստանը չունի ականազերծման գործընթացի ազգային չափորոշիչներ: Մենք նրանց տալիս ենք մեր գիտելիքները, որպեսզի նրանք իրենց ծրագրերում կիրառեն այն», – դասընթացավար Մարտին Դումոնդի խոսքերն է փոխանցում թերթը:
Մեկ այլ կանզասցի զինվորական` կապիտան Մայքլ Լիոտտան պատմել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված կանզասցի սենատոր Բոբ Դոյլին հայ բժիշկ է բուժել. «Նրանք երկար տարիներ կապ են պահպանել, և մեծ մասամբ այդ կապի շնորհիվ էր, որ ԱՄՆ-ն առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը»:
Հայաստանում Կանզասի զինվորականների առաքելությունը ավարտվելու է սեպտեմբերի 28-ին:
Կարդացեք նաև