Ավանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ահազանգը ստացվել է ժամը 16.50-ին։
Հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ:
Դեպքի վայրում աշխատում է 6 մարտական հաշվարկ: Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել` 17.38-ին: Նախնական տվյալներով, այրվել է 300 քմ տանիք: