«Օտտավա սիթիզենը» անդրադարձել է հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ) խմբավորման կողմից սպանված Աթիլլա Ալթիկաթի հուշարձանի բացման արարողությանը: Թերթը գրում է, որ հուշարձանի բացումից առաջ կար անհանգստություն, թե արդյոք հուշատախտակի վրա գրված ձևակերպումը լարվածություն չի առաջացնի Կանադայի հայկական և թուրքական համայնքների միջև: Սակայն կարճ նկարագրության մեջ նշված էին միայն Ալթիկաթն ու այլ սպանված դիվանագետներ. Հայաստանի մասին որևէ հիշատակում չկար:
Կես ժամանոց միջոցառմանը ներկա էին Ալթիկաթի կինն ու երկու երեխաները, ինչպես նաև 2006թ.-ին Աֆղանստանում սպանված կանադացի դիվանագետ Գլին Բերիի հարազտները:
Ottawa Citizen
Կարդացեք նաև