Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մեր նախագահն էլ իր անձի հետ անկեղծ լինի, Էդիպ արքայի պես կբացահայտի, որ հարազատ հորը ինքն է սպանել»

Սեպտեմբեր 21,2012 15:46

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ նախագահի օրերս կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցությունն, ասաց. «Ինքն իրենով շատ անհեթեթ է, և ծիծաղելի, երբ որ ինչ-որ մեկը շշպռում է, իրենք էլ աշակերտների պես գլուխները կախած լսում են, վերջում էլ ասում են` ներողություն էլ չենք անի, խոստանում ենք ուղղել և այլն: Էդ ամբողջը նորմալ է մեկ առանձին հիմնարկի, դպրոցի, մանկապարտեզի աշխատանքներից դժգոհ լինելու և բորբոքված արտահայտվելու համար, բայց ոչ թե մի ամբողջ կառավարության:

Իսկ տվյալ դեպքում պրիմիտիվ PR-ային քայլ է, որովհետև այսպիսի ռազնոսներ համարյա միշտ ընտրություններից շատ կանոնավոր ժամանակահատված առաջ հետևում են, այսինքն սլաքավարներին պատժելու ուղղված քայլեր, որ տեսեք, տեսեք: Նպատակը շատ պրիմիտիվ է, բայց արդյունքներ տալիս է, որովհետև եթե ժողովրդին հասցրել ես ինչ-որ մի աստիճանի, և էդ ժողովուրդը գնահատում է` տեսեք ոնց շշպռեց, և հետո էլ , թե տեսանք ոնց սկսեց պատժել, դրա արդյունքում որոշակի քանակությամբ ձայներ շահում ես»:

Մեր զրուցակիցը Սերժ Սարգսյանին նմանեցնում է Էդիպ արքային, որը սպանելով հարազատ հորը` փնտրում էր մարդասպանին: «Նախագահի շշպռոցից հետո անմիջապես համացանցում հայտնվեց նյութ, որն իր ամբողջության մեջ կարելի է անվանել Էդիպ արքայի սինդրոմը: Էդիպը ուզում է ճշտել, իմանալ , հետաքննել, թե ո՞վ է իր հորը սպանել, վերջում պարզվում է, որ ինքն է իր հորը սպանել: Մեր նախագահն էլ եթե փորձի իր հետ անկեղծ լինելով իմանալ, թե ո՞վ է այդ ամբողջի պատճառը, ինքը պետք է գա սեփական անձին: Դա երկսայր գործիք է , որը հասարակության որոշ հատվածի վրա ազդեցություն գործում է :Բայց հասարակության մեկ այլ հատվածն իհարկե լուրջ հետևություններ է անում, և ցավոք սրտի, մեզ մոտ լուրջ հետևության ամենահիմնական ձևը արտագաղթն է: Շատերը գիտեն, որ ամբողջ երկրի աչքի առաջ իրականացվող ականջ ոլորելով չէ, որ իրավիճակը փոխվում է , հասկանում է, որ սա հերթական ֆարսն է` ուղղված նախևառաջ սեփական անվտանգության և վերատադրվելուն , քան թե իսկապես վրդովմունք, որ էդքան վատ են աշխատում»:

Թեև, Սեյրան Մարտիրոսյանը չի բացառում, որ նախագահն իսկապես վրդովված լինի, ըստ նրա, եթե հարցը քննարկենք զուտ մարդկային հարթության վրա, այդքան խայտառակ աշխատող կառավարությունը կարող է ցանկացած մարդու մոտ վրդովմունք առաջացնել: «Հոգեբաններն էլ խորհուրդ են տալիս երբեմն–երբեմն լիցքաթափվել այդ ձևով, բայց իմ ընկերներից մեկը միշտ ասում է` ո՞ւմ հաշվին: Պետք չէ ժողովրդի հաշվին պարպել քո մեջ կուտակվածը, որին չի հետևելու բացարձակապես ոչինչ»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

Մեր այն հարցին էլ` «զոհեր» կլինե՞ն այդպիսի վրդովունքից հետո, վերջինս ասաց. «Ինչքան ես գիտեմ զոհեր արդեն կան` Բեգլարյանի եղբայրը , մեկ-երկու զոհեր կային մինչև այդ պետեկամուտների վարչությունում, զոհեր կլինեն, բայց ես նրանց անվանեցի ոչ թե զոհեր, այլ սլաքավարներ, հայտնի ռուսերեն ստռելոչնիկ բառն է: Գուցե նույնիսկ ցուցակ կկազմվի, քվոտաները այստեղ էլ կաշխատի, թե ո՞ր ոլորտից քանի՞ հոգու է պետք բռնել, պատժել` ցույց տալ, թե ինչպես ենք մենք լավ աշխատել», -հեգնում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930