Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրս փոշմանելու առիթ ունի, որ չի մասնակցել քվեարկությանը». Լուսինեն ծնվել է 1991թ. սեպտեմբերի 21-ին

Սեպտեմբեր 21,2012 15:45

 

Լուսինե Ամիրխանյանը ծնվել է Իջեւանի Սարիգյուղ գյուղում եւ այն երջանիկներից է, ով ծնվել է Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրը: «Մեր գյուղում ծննդատուն չկար եւ գյուղի կանայք ծննդաբերում էին հարեւան Սեւաքարում (հիմա էլ է այդպես-Լուսինե): Անկախության հանրաքվեի հետ կապված` ծննդատունն այդ օրը փակ է լինում, եւ մայրս այդպես երկունքի ցավերով ստիպված տեղափոխվում է Իջեւանի ծննդատուն: Իհարկե, հիմա այդ ամենը հաճելի անցյալ է, միակ թերի կետն այն է, որ մայրս փոշմանելու առիթ ունի, որ չի մասնակցել քվեարկությանը, սակայն այսպիսի նվեր ինչպիսին ինքն է նվիրել նորանկախ հանրապետությանը, քչերին է հաջողվել»,-պատմում է Լուսինեն:   Հարազատներն ու հարեւանությունը խորհուրդ են տվել երեխային անվանակոչել Ազատուհի, սակայն նախօրոք ընտրված անունը փոխել ծնողները չեն կամենում. «Լուսինեն պակաս չի խորհրդանշում Հայաստանի լույս լինելը, ինչպես կաներ ազատ-Ազատուհին»,-ասում է նա: Լուսինեն գտնում է, որ ինքը ընտրյալ է եւ հենց կյանքն է ընտրել իրեն: Ընդունում է, որ հեշտ չէ լինել պետության «ծննդակից» եւ ներքին պարտավորվածություն չունենալ: Այսօր դառնալով 21տարեկան` զգում է, թե որքան փոքր է օրինակ` ուսուցիչ, մայր, հաշվապահ կամ  բիզնեսմեն լինելու համար եւ սա է պատճառը, որ ըստ նրա, սպասելիքները Հայաստանից պետք է լինեն իր ուժերի չափով: Նա համարում է, որ ապրում է անկախ երկրում այնքանով, որքանով ինքն է համապատասխանում այդ կոչմանը: Հայրենիքն առաջին  հերթին բառ է իր համար, որից հոր համ ու հոտ է առնում: Սիրով մեջբերում է  Նշան Աբասյանի խոսքը. «Ես սիրում եմ իմ հայրենիքը, որովհետեւ նա իմ մայրն է. վե’րջ. ուրիշ ոչ մի կերպ ես պարտավոր չեմ արդարացնել իմ սերը: Բայց ահա իմ պետ+ ությունը, հաճախ մոռանում է ինձ ու նեղացնում…Եթե  չլիներ իմ սերն առ հայրենիք, ես կխռովեի պետությունիցս ու կլքեի այն»: Այ, երբ սիրենք մեր հայրենիքը, պետության կայացման գործում մեծ ներդրում կունենանք»,-ընդգծում է Լուսինեն: Նա կարծում է, որ այսօրվա երիտասարդները բավական հասուն են ու  խելացի, որն էլ ապահովում է Հայաստանի վաղվա համար լավ հեռանկար: «Անկախությունը մեզ հեշտ չտրվեց, իսկ պահպանելն` ավելի դժվար է, որն ամենայն պատասխանատվությամբ ընկնելու է անկախության սերնդի ուսերին»,- ասում է  Լուսինեն: Հավատացած է, որ այսօր ծնվածներն ի վերուստ առաքելություն ունեն հայրենիքի համար: Խորհուրդ է տալիս լինել ավելի հայրենասեր եւ որ շատ խոչընդոտներ կնահանջեն այդ զգացման վեհությունից եւ ամենակարեւորը չկորցնեն իրենց անկախ զգալու բերկրանքը:

 

 

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930