Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետն աշխատանքային ժամին զբաղվել է կուսակցական գործունեությամբ

Սեպտեմբեր 21,2012 14:54

Սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյան քաղաք է ժամանել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա ժամը 14-ին քաղաքապետարանի շենքում հանդիպում է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ՀՀԿ անդամ ղեկավարների, հիմնարկ-ձեռնարկությունների, հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցած մեր աղբյուրների վկայությամբ՝մարզպետն ասել է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պետք է պաշտպանել ՀՀԿ անդամ համայնքապետերին, աջակցել նրանց ընտրությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ 168.am-ը մարզպետ Աշոտ Ղուլարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին զբաղվել կուսակցական գործունեությամբ, ինչն օրենքով արգելվում է: Ի պատասխան, Ա. Ղուլարյանը մասնավորապես ասել է. «Չկա այդպիսի բան: Մարզպետը ուղղակի պարտավոր է ընտրություններից առաջ ազատ, արդար և օրենքի պահանջներին համապատասխան ընտրություններ կազմակերպել, և ընտրություններն օրենքի տառին համապատասխան անցկացնելու համար բոլոր կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն, պարտավոր  են աշխատանքներ իրականացնել»:

Ըստ Ա. Ղուլարյանի` ինքը զուտ հանդիպում է ունեցել ղեկավարության հետ, որի նպատակն է եղել ապահովել ՏԻՄ ընտրությունների արդար ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930