«Ֆրեզնո Բի» թերթը հոդված է պատրաստել Ամերիկայում բնակվող իրանահայ Վահիկ Փիրհամեզեյի մասին: Վահիկ Փիրհամեզեյը 19 տարեկանում իրանա-իրաքյան պատերազմից փրկվելու համար խորը ձմռանը թուրքական լեռնային տեղանքով վտանգավոր ուղևորության էր մեկնել:
1989-ին նա հասնում է ԱՄՆ, որտեղ հայտնաբերում է, որ հեղափոխությունից հետո Ամերիկա եկած իրանցիները չեն կարողանում աշախատանք գտնել, այդ իսկ պատճառով թատերգություններ էին գրում, ինչ էլ անում է նաև Վահիկը:
Նրան մեծ ժողովրդականություն է բերել հայի մասին «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմը, որում նա մարմնավորել է քեռի Ռաֆայելի և մեկ այլ կերպար, ինչպես նաև ֆիլմի սցենարի հեղինակն է: