ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հանրապետության Նախագահի և այլոց անունից ծաղկեպսակներ են դրվել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծաղիկներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Հարգանքի տուրք մատուցելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտեցել և զրուցել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ, շնորհավորել նրանց Անկախության տոնի կապակցությամբ` շեշտելով, որ այն մեծապես ձեռք է բերվել նրանց զավակների, եղբայրների ու ամուսինների արյան գնով: Տոնի առթիվ քաղաքապետը շնորհավորել է նաև <<Եռաբլուր>> այցելած ազատամատի մասնակիցներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն