Ալ Ջազիրա լրատվականը Ռամիլ Սաֆարովի մասին հաղորդում է պատրաստել, որը կարծես թե միտում ունի մեղմացնելու Սաֆարովի կատարած հանցանքն ու արդարացնել նրա ներում շնորհելու փաստը:
Հաղորդավարը հանդիպել է Սաֆարովի հոր հետ, որը ադրբեջանցի փախստականների սրտաճմլիկ կադրեր է ցույց տվել ու ընտանեկան նկարներ և հայտնել, որ իրենք փախստականների ընտանիք են ու իր տղան զոհ է:
Հաղորդավարն ասում է, որ Ադրբեջանի իշխանությունն ու ԶԼՄ-ները ժողովրդի մեջ խորը զգացում են սերմանել, որ իրենք են արդարը ղարաբաղյան հակամարտությունում, և այս համատեքստում հասկանալի է Սաֆարովի կատարած հանցանքը:
Հաղորդման վերջում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևն ասում է, թե Հայաստանում որոշ ահաբեկիչների հերոսացնում են ու արձաններ են դնում նրանց պատվին:
Կարդացեք նաև
Նշեմ, որ հայկական խմբավորումների և անհատ վրիժառուների կատարած գործողությունների համար Հայաստանը երբեք պատասխանատվությունը չի վերցրել իր վրա, բացի դա նրանցից ոչ մեկին անօրեն ներում չի շնորհվել: