Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով

Սեպտեմբեր 21,2012 12:28

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ: Մեր անկախ հայրենիքն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձել է անկախ պետականության, սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը:

Տասնամյակներ հետո կորսված անկախության վերականգնումը հայ ազգի համար ճակատագրական ու բաղձալի նվաճում էր: Անկախությունն այն նվաճումն էր, որը դարձավ բարձրագույն արժեք ամբողջ հայության համար: Անկախացումից հետո ազգային պետականության գաղափարն ավելի արմատավորվեց յուրաքանչյուր հայի սրտում: Եվ հենց այս գաղափարի շուրջ միասնականությունն է, որ ապահովելու է մեր երկրի շարունակական զարգացումն ու բարգավաճումը:

Անկախության 21 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ և պետականությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930