Կամչատկայի հյուսիսում բնակվող կորյակների համար դարեր ի վեր մեծ պատիվ է համարվել, եթե հյուրը ինտիմ հարաբերությունների մեջ է մտնում տանտիրուհու հետ: Հենց այդ նպատակով տանտիկինն աշխատել է հյուրի աչքին այնքան հմայիչ երեւալ, որ նա չկարողանա դիմադրել գայթակղությանը: Իսկ եթե մեկ տարի հետո երեխա է լույս աշխարհ է եկել, իրադարձությունն ամբողջ գյուղով նշել են որպես տոն: Այս երեւույթը կապված է փակ շրջանում էթնիկ նեղ խմբի խնդիրների հետ: Կորյակների երեխաները ծնվում էին թերաճ, հիվանդ ու հաճախ էին մահանում:
Սեքսուալ հյուրասիրության սկզբունքները վաղուց ընդունված են Ավստրալիայի բնիկ արունտու ցեղում, որտեղ հաճախ հարեւանները, մինյանց հանդեպ ունեցած հարգանքից դրդված, իրենց կանանց փոխանակում են կամ վարձակալության տալիս: Եվ այդ դեպքում հարեւանի կնոջը սեքսուալ ծառայություններ մատուցելուց հրաժարվելը մահացու վիրավորանք է համարվում:
Սրա նման մի սովորույթ էլ ունեն լեռնային Տիբեթի բարձրադիր մարգագետինների բնակիչները: Այստեղ էլ համարում են, որ եթե հյուրն «աչք է դրել» ուրիշի կնոջ վրա, դա բուդդայական պանթեոնի գլխավոր աստվածների կամքն է: Այս տիբեթցիների համոզմամբ, կինն արժանի է հիացմունքի այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկի համար ցանկալի է: Այստեղ ընդունված չէ կույսին կնության վերցնել: Իսկ եթե նման բան լինում է ու հայտնի դառնում մյուսներին, զույգին վտարում են: Այս հին ավանդույթը պոտենցյալ հարսնացուներին հաճախ լուրջ ու գրեթե անլուծելի խնդիրների առջեւ է կանգնեցնում: Բանն այն է, որ ըստ ադաթի, աղջիկը մինչեւ ամուսնանալը պետք է տրվի առնվազն քսան տղամարդու: Եվ խեղճ հարսնացուները միայնակ կամ մայրերի հետ գնում են լեռնային արահետներ եւ օրերով սպասում պատահական անցորդների: Եթե «բախտները բերում է», աղաչելով համոզում են՝ կենակցել իրենց հետ, իսկ վերջում որեւէ փոքրիկ նվեր վերցնում: Եվ ոչ միայն որպես հիշողություն, այլ ավելի շատ՝ գյուղի ավագներին որպես ապացույց ներկայացնելու համար: Եվ պահանջվում է առնվազն քսան ապացույց:
Ըստ «Mirfaktov»-ի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ