Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում այսօր տպագրված մի «տեղեկատվության»՝ իբր իմ կողմից առաջարկություն է արվել կառուցել Սաֆարովին պատժողի արձանը, պաշտոնապես ասում եմ, որ այս «տեղեկատվությունը» բացարձակ սուտ է, ես որևէ խորհրդակցության ժամանակ նման առաջարկ չեմ արել, և ընդհանրապես նման պոպուլիստական քայլերն իմ ոճի մեջ չեն:
Վահե Հովհաննիսյան, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն