2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ներդրվելու է դարպասի գրավումն ավտոմատ արձանագրող համակարգ: Այս մասին Քիշնեւում հայտարարել է աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Ֆուտբոլային գլխավոր պաշտոնյան ճշգրտել է նաեւ, որ դա կլինի այս տարի Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում հաջող փորձարկում անցնելուց հետո միայն եւ ավելացրել, որ այնտեղ փորձարկվելու է գոլի ավտոմատ գրանցման երկու տարբերակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ