Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ավագ, 39-ամյա Սարգիս Հովսեփյանին, որը երեկ հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշման մասին: Պաշտպանը ժամանակին խաղացել է Սանկտ-Պետերբուրգի թիմում:
«Զենիթ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Սարգիս Հովսեփյանին՝ Սանկտ-Պետերբուրգի ֆուտբոլային պատմությունում ունեցած մեծ ներդրումի համար եւ ուրախ կլինի նրան կրկին տեսնել «Պետրովսկում», – ասված է շնորհակալական ուղերձում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ