Ինչպես Հայաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ Վայոց Ձորի Ելփին համայնքում սեպտեմբերի 23-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. գործող գյուղապետ Խորեն Ավետիսյանը և 63-ամյա Աշոտ Հովակիմյանը:
Վերջինս թեպետ ծնունդով Ելփինից է, սակայն երբեք այնտեղ չի ապրել: Մինչդեռ իր նախընտրական ծրագրում նշել է, որ ապրում է Ելփին համայնքում, ծանոթ է բոլոր առկա խնդիրներին և պատրաստ է ազգաբնակչության հետ միասին լուծում տալ դրանց:
Եվ այժմ որոշելով դառնալ գյուղապետ, ազգաբնակչության վստահությունը «շահելու և ուշադրությունն իր վրա պահելու» համար ջանք ու եռանդ չի խնայում հերյուրանքներ ու կեղծ ապատեղեկատվություններ տարածելով, քննադատել, փնովել ու վիրավորելով գործող գյուղապետին ու նրա աշխատակազմին:
Կարդացեք նաև
Պարոն Ավետիսյանը համայնքի բյուջեն խեղաթյուրված տարբերակով ներկայացրել է ազգաբնակչությանը, որտեղ նշել է որ 10մլն. 480հազար դրամ տրվել է աշխատավարձ, սակայն իրականում 8 ամիսների համար աշխատավարձը կազմում է 6.640մլն դրամ, որն էլ ժամանակին գյուղապետարանը վճարել է աշխատողներին: Չի մոռացել նշել նաև որ համաձայն գործող օրենսդրության՝ գյուղապետը պետք է տարին մեկ անգամ համայնքի ազգաբնակչության առջև հաշվետու լինի, սակայն մոռացել է, որ դպրոցն ավարտելուց հետո ինքն ապրել է Հայաստանի տարբեր բնակավայրերում բացի իր ծննդավայրից: Ներկայացված է նաև, որ 7մլն 574հազար դրամ ծախսվել է ապրանքների գնման և ծառայությունների համար, բայց դրա համար գյուղապետարանը, փաստացի ծախսել է ընդամենը 2.6մլն դրամ: Տարածած տեղեկատվության մեջ պարոն Ավետիսյանը չի մոռացել նշել որ, իր թվարկած մանրամասները տեղադրված են ինտերնետում, սակայն չի նշել որևէ աղբյուր, որտեղ հնարավոր կլիներ ստուգել նրա ասածները: