Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերից Նանա Մուրադյանը Պաշտպանության նախարարին տեսնելու համար անցած հինգշաբթի փոխնախարար Արա Նազարյանին դիմում էր հանձնել: Այսօր Aravot.am—ին Ն. Մուրադյանը պատմեց, որ դիմումը հանձնելուց մեկ ժամ հետո իրեն Պաշտպանության նախարարությունից զանգել են ու չներկայանալով տեղեկացրել,որ պաշտպանության նախարարը չի կարող իրեն ընդունել, որովհետեւ իրավասու չէ այդ հարցերով պատասխանել: Ըստ նրա, նախարարությունից խորհուրդ են տվել դիմել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին: «Զինդատախազը ինձ չի ընդունում…եթե Կոստանյանը չի ընդունում, չի աշխատում, ինչո՞ւ է նստել այդ աթոռին»,- զարմանում է Ն. Մուրադյանը: Մանրամասները տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև