Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ` անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:
Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր ՀՀ քաղաքացիների տոնը:Հայաստանի Հանրապետության ներկայիս անկախության համար պայքարել և արյուն են թափել նաև եզդիները` ուստի սա նաև եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը պետք է համարվի:
Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ ՀՀ քաղաքացիների համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Հայաստանի Հանրապետության յուրաքանրյուր քաղաքացի պետք է հպարտանա այս ձեռքբերումով և իր հնարավորության սահմաններում անի ամեն ինչ, որպեսզի մեր ընդհանուր պետականությունը լինի ավելի պաշտպանված և զարգացած: Մեկ անգամ եւս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետութան բոլոր քաղաքացիներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն և մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության:
Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդ