Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Le Figaro. «Օլանդը թաքուն ընդունում է բռնապետներին»

Սեպտեմբեր 20,2012 20:41

«Լե Ֆիգարո» թերթն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ֆրանսիա կատարած այցին: Թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահին չի կարելի համարել ժողովրդավար, նրանց ընտանիքն արդեն 20 տարի է իշխում է երկրում, ու իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների կողմից մեղադրվում է  ընդդիմությանը ճնշելու և խոսքի ազատությանը բռնանալու համար:

Թերթը նշում է, որ Ալիևը հայ-ադրբեջանական լարվածությանը նոր շունչ հաղորդեց` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին:

Մոտ վեց հարյուր ցուցարար Ադրբեջանի նախագահին ընդունեցին «Ալիև ֆաշիստ: Դուրս կորիր Ֆրանսիայից» կարգախոսով: «Չենք կարող հանդուրժել, որ բռնապետ Ալիևը գտնվի Ֆրանսիայում, դեռ մի բան էլ ընդունելության արժանանա Ելիսեյան պալատում», – Ֆրանսիայում Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանի խոսքերն է հաղորդում թերթը:

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930