«Անատոլիա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աշիքլա Հուուքի պեղումները հասել են ստորին շերտին` բացահայտելով, որ այնտեղ մարդիկ հաստատվել են 10,300 տարի առաջ: Ավելի քան 80 կմախք է հայտնաբերվել տարածքում, որոնց շնորհիվ պարզ է դարձել, որ այն ժամանակ այնտեղ ապրող մարդկանց կյանքի տևողությունը միջինում 25-30 տարի էր:
«Տարածքը մեզ հայտնի ամենահին գյուղն է Կենտրոնական Անատոլիայում և Կապդովկիայի շրջաններում», – ասել է պեղումների ղեկավար պրոֆեսոր Միհրիբան Ուզբաշարան: Աշիքլա Հուուքը հրաբխային տուֆից թումբ է, որը գտնվում է Թուքրիայի Աքսարայ նահանգի Քըզըլքայա գյուղից 1կմ հարավ: Պեղումներն այդտեղ սկսվել են 1989թ.-ին:
Կարդացեք նաև