Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ծառ տեղահանող մեքենան ճանապարհին փչացել է, այդ պատճառով ի պահ է տրվել «Հարսնաքարին»

Սեպտեմբեր 20,2012 19:17

Մեկ ամիս է` լուսանկարում պատկերված այս տեխնիկան Սեւանի  «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տարածքում է կայանված: Քաղաքացի Ս. Գրիգորյանը, որը տրամադրել է լուսանկարը, Aravot.am-ի միջոցով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարց է ուղղում` ի՞նչ գործ ունի Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող տեխնիկան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող օբյեկտում:

Նշենք, որ այդ տեխնիկան նախատեսված է մեծ  տարիք ունեցող ծառերն առանց արմատային փունջը  վնասելու`արմատախիլ  անելով, այլ տարածքում տնկելու համար։ Ու արդյունքում ՝ մեկ  երկու օրվա ընթացքում ամայի տարածքը կարող է վերածվել կանաչապատ  գոտու։

Ի դեպ, այդ բավականին թանկարժեք տեխնիկան ձեռք է բերվել նախկին քաղաքապետ Կարեն  Կարապետյանի օրոք` Երեւանի  քաղաքապետարանի կողմից։

Aravot.am-ը տեղեկացավ, ո 816 LU 01 պետհամարանիշի այս մեքենան իսկապես գրանցված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում: Մեր հարցին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից հայտնեցին. «Երեւանի քաղաքապետարանին պատկանող ծառերի տեղահանման մեքենան տեղափոխվել է Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում փորձի կարգով լճի մակարդակի բարձացմանը խոչընդոտ հանդիսացող ծառերի տեղահանման նպատակով: Մեքենան շահագործումից դուրս է եկել մեխանիզմի փչացման պատճառով, որի համար «Հարսնաքար» համալիրի ղեկավարությանը խնդրել ենք ի պահ թողնել մինչեւ տվյալ մասը փոխարինվի նորով, որի հայթաթմամբ ներկայումս զբաղված ենք եւ մոտ օրերս այն կտեղափոխվի Երեւան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930