Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ մերոնք էլ օրինակ վերցնեին հայերից». Եզդի աղջկա խոստովանությունը

Սեպտեմբեր 20,2012 18:54

 

«Հպարտ եմ, որ ազգությամբ եզդի եմ եւ ապրում եմ Հայաստանում: Ազգային փոքրամասնություն լինելով` դեռ չի նշանակում լինել արհամարված եւ անտեսված մյուսների կողմից»,-ասում է  Խանմ Ամոյանը: Դեռ մանկուց ապրել է Երեւանում` շրջապատված հայակական ընտանիքներով:  Գոհ է հայերի վերաբերմունքից եւ հյուրասիրությունից, սիրում է հայկական խոհանոցը եւ հաճախ պատրաստում հարիսա: Բարձր է գնահատում ոչ միայն իրենց, այլեւ հայկական ավանդույթները. «Երբեմն հայ երիտասարդներին նախանձով եմ նայում, որովհետեւ իրենք ունեն պատանեկություն, որը ապրում են անհոգ, որից զրկված ենք մենք: Մեր դեպքում կարծես թե մանկությունից անմիջապես անցում ենք կատարում երիտասարդություն, հասունություն, այդպես էլ չզգալով պատանեկության քաղցր տարիները: Տասներկու տարեկանից սկսած մեզ ընտանիքում, եզդական միջավայրում արդեն այլ աչքով են նայում: Հոգեբանորեն մեզ պատրաստում են ամուսնության, որը երբեք չի ուշանում: Երբ աղջիկը դառնում է 18 տարեկան, մենք նրան ասում ենք՝ «պիրասա» է դարձել, այսինքն՝ պառաված է և արդեն հարցնում են, թե ի՞նչն է պատճառը, որ վաղ տարիքում չի ամուսնացել, ուրեմն՝ մի խնդիր ունի»,-ասում է Խանմը: Նա ամուսնացել է 14 տարեկանում` հակառակ իր կամքի. «Ես եւ մեր հարեւանի տղան, որը հայ էր, իրար էինք սիրում: Նա 18 տարեկան էր եւ պատրաստվում էր անցնել ծառայություն: Մինչ այդ ամուսնանալ չէինք կարող, քանի որ իմ 16 տարին դեռ չէր լրացել: Ըստ հայկական օրենքի` աղջիկը պետք է 16 տարին լրացած լինի»,-պատմում է Խանմը: Խանմի ծնողները, իմանալով այս սիրախաղի մասին, բարկանում են աղջկա վրա եւ թեկնածու գտնում նրա համար, իրենց պատիվը բարձր պահելու համար. «Ծնողներս եւ ողջ հարազատությունս ամոթանք էին տալիս ինձ հայ տղայի նկատմամբ զգացմունք ունենալու համար»: Նրան ամուսնացնում են իր հորեղբոր տղայի հետ: Երեք տարի է` ամուսնացած է. ունի մեկ աղջիկ. «Ամուսնացել եմ որեւէ զգացմունք չունենալով ամուսնուս նկատմամբ, եւ մեր կրոնը թույլ է տալիս նման ամոսնությունները»: Խանմի երազանքն է իր երեխային մեծացնել, ապահովել ուսմամբ եւ ամուսնացնել այն մարդու հետ, ում կընտրի իր աղջիկը.«Այսքան տարի է` ապրում են հայերի հետ, կուզեի, որ մերոնք էլ օրինակ վերցնեին հայերից: Իրենք էլ մի փոքր սեր ունենային սովորելու, կրթություն ստանալու հետ, իսկ ամուսնությունը միշտ էլ կլինի եւ չկենտրոնանան տարիքի վրա,-ասում է Խանմը, ապա ժպտալով հավելում,-եթե ինձ հիմա լսեին, կասեին, թե իմ մեջ հայի արյուն է, ինձանից ի՞նչ եզդի»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930