Քիչ առաջ Սլովակիայի Կոշիցե քաղաքում պայքարն ավարտեցին ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 69 կգ քաշային տղաները:
Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Միլիտոսյանը հրում վարժությունում նույնպես երեք հնարավորությունից ընդամենը մեկ հաջող մոտեցում կատարեց` բարձրացնելով 161 կիլոգրամ: Գյումրեցի մարզիկը երկամարտում վաստակեց 291 կգ` պայքարը եզրափակելով 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ