2009 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված օրենքով, հետնիոտները փողոցը պետք է անցնեն միայն անցումներով, այլապես կկրեն 3000 դրամի տույժ:
Օրենքն ընդունելու հետ մեկտեղ սկսվեց վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:
Եթե վերգետնյա անցումները ժամանակի ընթացքում պահպանել են իրենց տեսքն ու մաքրությունը, ապա ստորգետնյա անցումներում պատկերն այլ է:
«Անցումները չպետք է վերածվեն ցուցահանդես-վաճառքների»,- ասում է 47-ամյա ուսուցչուհի Արմինե Ավագյանը:
Անցումների պատերին կարելի է հանդիպել տարբեր բնույթի և բովանդակության գրառումերի` սիրո խոստովանություններ, քաղաքական կոչեր, հայհոյանքներ, գրաֆիտիներ:
«Սա մեր երիտասարդության դեմքն է: Նրանց թվում է` այս նկարները, որոնցից բան չես հասկանում, գեղեցիկ է: Բայց սա մեզ սազական չէ»,- կարծում 82-ամյա Վռամ պապը:
Ի հակադրում այս տեսակետի` ուսանողուհի Սոնա Մալխասյանը պնդում է, որ գրաֆիտիները բավական գեղեցիկ են և հետաքրքիր:
«Օրինակ` եթե հաշվի չառնենք այս հայհոյախառն արտահայտությունները, այս պատերի նկարները շատ հաջող են և լավ տրամադրություն են ստեղծում: Այս նկարներից բողոքելու փոխարեն, ավելի լավ է` մտածեն անցումներում տիրող խորոված, քյաբաբի հոտերից սկսած, մինչև մարդկանց բնական կարիքները անցումներում հոգալու պատճառով առաջացած գարշահոտերի մասին: Անցումներն էլ սարքել են տոնավաճառներ և ինչ «զրթ ու զիբիլ» ասես չեն վաճառում, սնունդն էլ հակահիգիենիկ պայմաններում է պատրաստվում և վնասկար է առողջությանը: Թող փորձեն այս խնդիրները լուծել»:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, որ ստիպված պետք է լինես անցնել այդ կեղտոտ, չլուսավորված անցումներով` հետն էլ շունչդ պահած, որ հանկարծ ուշագնաց չլինես` երբմեն մտածում ես, որ ավելի նախընտրելի տարբերակ է 3000 դրամ տուգանվելու վտանգին ենթարկվելը:
Լիլիթ Սարգսյան