Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆաշիստ» պիտակին արժանանալը չի խոչընդոտում արիացի դիզայներին ապրել և ստեղծագործել արևի ու հին հեթանոս աստվածների խորհրդանշաններով

Սեպտեմբեր 20,2012 17:52

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի
արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ:

Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:

Դեռևս 12 տարի առաջ, որոշելով վերականգնել իր պապերի ավանդույթը, Բադալյանը սկսում է արիացիների ազգային տարազով հագուստ կարել և դիզայնով զբաղվել:

Հատուկ ընտրված կտորների գույներին նա միախառնում է հին հայկական դիցաբանության աստվածների խորհրդանշանները՝ ասեղնագործված վառվռուն գույներով, որոնք տաբատի ու շապիկի երկայնքով արևի ճառագայթների նման մինչև վերջ ձգվում են հագուստի ճոթքերը:

«Դիզայնն ինքս եմ անում, և´ գույները, և´ ձևը` ամբողջը ես եմ որոշում: Սկզբում, իհարկե, դժվար էր, օրերով սխալների վրա սովորում էի: Աշխատում էի զարդերի համաչափության, չափսերի և հերթականության վրա, որ գեղեցիկ բան ստացվեր: Մեր պապերի հագուստն էլ այս նույն գույների է եղել, պարզապես ես դիզայնն եմ մի քիչ փոխել, ավելի ժամանակակից դարձրել, որ կարողանամ առօրյայում հագնել»,- ասում է 42-ամյա արիացի դիզայները, ով սերում է Գողթան գավառի հուրիների ցեղախմբից:

Ըստ իր նախնիների` Բադալյանը հագուստի գույներն ընտրել է` առաջնորդվելով Գողթան գավառի բնության ու լեռների գույներով` կարմիր, կանաչ, ոսկեգույն, կապույտ և ծիրանագույն:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930