Այս պահին Սլովակիայի Կոշիցե քաղաքում պայքարում են ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնության 69 կգ քաշային ծանրորդները, որտեղ մեր հանրապետությունից հանդես է գալիս Վարդան Միլիտոսյանը:
Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում երեք մոտեցումներից հաջող է կատարել ընդամենը մեկը եւ 130 կիլոգրամով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ