LZ-magazine նորաձեւության սրահը մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ, այն բանի համար, որ ֆոտոսեսիա է անցկացրել Լվովի զինվորական գերեզմանատանը, որտեղ թաղված են 1918-1919 թթ. Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցած պատերազմում զոհված զինվորականները:
Կիսամերկ մոդելները տարբեր պոզաներով լուսանկարվել են մահացածների գերեզմանաքարերին, իրենց լուսանկարներով կարծես ծաղրել մահացածներին: Դեպքի առիթով մեծ սկանդալ է առաջացել Ուկրաինայում եւ քրեական գործ հարուցվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ