Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Մարալիկում ավագանու անդամներ են դարձել ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու ՀՀԿ-ականները: Որպես ՀԱԿ-ի անդամ` նշվում էր նաև Արա Հովհաննիսյանի անունը: Սակայն այսօր մեզ հետ զրույցում ավագանու անդամի քույրը` Մարալիկի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելանյա Հովհաննիսյանը, ով ընտրությունների ժամանակ եղել է եղբոր վստահված անձը, պարզաբանեց, որ Արա Հովհաննիսյանը որևէ կուսակցության ու քաղաքական ուժի չի հարում: Մելանյա Հովհաննիսյանի պարզաբանմամբ, նա անկուսակցական է, իսկ այս փաստը արձանագրված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա փաստաթղթերում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ