ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Կարդացեք նաև
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ ընդլայնված նիստը, որին, նախագահության անդամներից բացի, մասնակցում էին նաեւ հանրապետության տարբեր մարզերից ժամանած հեղինակավոր եզդիներ։ Նիստի օրակարգում միայն մեկ հրատապ հարց կար. ոմն Թահսինի եւ ինչ-որ քուրդ պատգամավորների Հայաստան այցելելու մասին։
Ինչպես նախագահության անդամները, այնպես էլ տարբեր մարզերից եկած հեղինակավոր եզդիներն իրենց անհանգստությունը հայտնեցին. սույն թվականի սեպտեմբերի 19-ին ոմն Ա. Շարոյան տեղեկատվություն է տվել «Առավոտ» օրաթերթին, որ Հայաստան է ժամանում ոմն Թախսին բեկ, ով իբր եզդիների առաջնորդն է (մենք այդպիսի առաջնորդ, ով իրեն քուրդ է ճանաչում, չենք ճանաչում), ինչպես նաեւ Իրաքի Հանրապետության եւ, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանից ժամանելու են քուրդ պատգամավորներ։
Նիստի մասնակիցները, ովքեր ներկայացնում են հանրապետության ողջ եզդի ազգաբնակչության կարծիքը, մտավախություն հայտնեցին, որ նման անկոչ հյուրերի Հայաստան ժամանելը հետապնդում է միայն մեկ նպատակ. մոլորության մեջ գցել Հայաստանի եզդիներին, որ նրանք ազգությամբ ոչ թե եզդիներ են, այլ՝ քրդեր, ինչի մասին հենց վերոնշյալ Թախսինը բազում տեղեր հայտարարել ու գրավոր «հաստատում» է։ Այս ամենն, իհարկե, թելադրված է, այսպես կոչված, Իրաքյան Քրդստանի եւ քաղաքակիրթ աշխարհի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որոնք ներգրավելով Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի որոշ հատվածներ, երազում են Մեծ Քրդստան ստեղծելու մասին։ Սակայն Հայաստանի եւ աշխարհի ազնիվ եզդիները դեմ են այս ամենին։
Արտահերթ նիստը միաձայն որոշեց դիմել Ձեզ՝ ակնկալելով Ձեր եւ հայկական իշխանությունների աչալրջությունն ու ուշադրությունն այս հարցում, հակառակ դեպքում Հայաստանի եզդի համայնքը կվտանգվի, ինչը կտանի անկանխատեսելի հետեւանքների։
ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ՝ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆ