Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մարզպետին նվիրել 20 հազար դոլար

Սեպտեմբեր 20,2012 16:14

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Ըստ այդ տեղեկանքների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 2011 թվականին արտարժույթով ունեցել է 20 հազար դոլար եկամուտ: Հայտարարագրի համաձայն մարզպետն այդ գումարը նվեր է ստացել: 2011թ.-ին Արմեն Ղուլարյանի կինը ունեցել է 2.095.712 ՀՀ դրամ եկամուտ:

Գրավոր հարցմամբ դիմել էինք Տավուշի մարզպետին` խնդրելով հայտնել, թե ով է նրան նվիրել 20 հազար դոլար, եւ արդյոք իր տիկնոջ ունեցած 2.095.712 դրամ եկամուտը ներառո՞ւմ է Իջեւանի «Քարավանատուն» ընկերությունում մարզպետի կնոջ ունեցած բաժնեմասից ստացված եկամուտը: Նշենք, որ այդ ընկերությունը հաց է արտադրում եւ այն մատակարարում Իջեւանի զորամասին:

Մարզպետի գրավոր պատասխանում նշված է. «Տեղեկացնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային, տարվա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված` հրապարակման(տրամադրման) ենթակա տվյալները հստակ եւ սպառիչ կերպով թվարկված են ՀՀ կառավարարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի 1835-Ն որոշման մեջ: Դրանից դուրս տեղեկատվության տրամադրումը չի բխում սույն որոշմամբ հաստատված, հրապարակման ենթակա տվյալների պահանջից»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930