Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը` վարչապետի պաշտոն ստանալու մասին. «Մենք տենց էժան չենք եղել, էլի»

Սեպտեմբեր 20,2012 16:06

Այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք եք լինելու հաջորդ վարչապետը: Պարոն Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ես այդպիսի լուր չգիտեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Շնորհակալություն»: Լրագրողները սկսեցին թեման զարգացնել` որ առաջարկեն, այսինքն` կհամաձայնվե՞ք, կցանկանա՞ք Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ լինել, երկիրը փրկել` պարոն Բագրատյանը պատասխանեց. «Չէ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ես շանս եմ ունեցել 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ դառնալու վարչապետ: Մենք տենց էժան չենք եղել, էլի: Եթե ես երբեւիցե տեսնեմ, որ կարող եմ մի բան անել…Այս կառուցվածքով մենք առաջ չենք գնա: Սա պարտվող կառուցվածք է: Եթե սկզբունքորեն ինձ այդպիսի հարց եք տալիս, ես այնքան ստոր մարդ չեմ, որ ասեմ` ես կարող եմ սենց, ես նենց: Բայց ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օրոք որեւիցե մի տեղ մեկը կնստի եւ կփորձի երկիրը փրկել: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ է խրվելու: Միանշանակ ինձանից հարցրել են, ասել եմ, որ հիմա փոփոխել, շտկել կլինի ավելի բարդ, քան թե 90-ականների սկզբին: Ճանապարհ բոլոր դեպքերում կա: Կարելի է անել ճիշտ բաներ, 5-10 տարում երկիրը փոխել:Բայց այսպես թանկ ենք վճարում, երբ ժողովուրդը հավատա, թե իբր Տիգրան Սարգսյանը 5 տարում ռեֆորմներ է անելու: Ինչպե՞ս ձեզ բացատրեմ: Նայեք, խոսքը միայն տնտեսական աճը չի: Այսօր ամեն ինչ կենտրոնացվել է մի խումբ մարդկանց ձեռքը: Իրավիճակից 2 ելք կա. կամ դեմոկրատացնել տնտեսությունը կամ գոնե անել այն, ինչ Ադրբեջանն ունի: Ադրբեջանը մի կլանի ձեռքին է: Ալիեւն ասում է` փողը իմ ձեռքին է, ես էլ ծախսում եմ երկրի համար, հիմա ի՞նչ եք ուզում: Սա ավելի լավ է, քան թե մի քանի կլան, որոնք փող են հանելու երկրից: Կամ էլ երկրորդ ճանապարհը` երբ որ Հայաստանը պարզապես մի կլան կվերցնի ամեն ինչ իր ձեռքին, կարծում եմ, որ նա պետք է շատ մոտ լինի իշխանությանը կամ լինի հենց իշխանություն: Հիմա գնում է այդ էլիտայի բուրգի ձեւավորումը: Մինչեւ հիմա կան էլիտնի խմբեր: Եթե նրանք պատրաստ են բաց խոսակցության, նստենք ու ասենք` իսկ դուք պատրա՞ստ եք կիսվել ժողովրդի հետ: Դուք գիտեք, որ ես հանդես եմ գալիս շատ կոնկրետ գաղափարախոսությամբ, որն անվանել եմ ժողովրդական կապիտալիզմ: Սա շատ լուրջ հարց է` պատրաստ են, թե չէ, ծախսատար պրոցես է, բայց սա դեմոկրատիա է: Եթե որեւէ իշխանություն ասի` սա ուզում եմ անել` խնդրեմ: Ես դրա ձեւը գիտեմ ոնց է լինելու: Դա պայքար է, դա բերելու է կրակոցներ: Խոշոր տղաները հենց այդպես չեն զիջելու իրենց դիրքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930