ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ իրականում խնդիրը վարչարարության շուրջ ձևավորված նորմերի հետ է, որտեղ ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետևանքները։ Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետև կարող են չկատարվել։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը և պարոն Սարգսյան, պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր ևեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ։