Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ

Սեպտեմբեր 20,2012 14:59

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ. 22-ամյա աղջիկը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով թույլատրել ամուսնությունը: Իշխանություններն ընդառաջել են աղջկան, քանի որ նա կարողացել է ապացուցել, որ տղայի մահից առաջ նրանք պատրաստվում էին ամուսնանալ:
Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին, իսկ երկու տարի անց նրանց մոտ զավակ է ծնվել: Երիտասարդ հայրը մահացել է 2009-ին՝ ավտովթարից:
Ստանալով թույլտվությունը՝ ֆրանսուհին իսկական ամուսնության արարողություն է կազմակերպել՝ հարազատների ու ընկերների մասնակցությամբ: Ֆրանսիացի իրավաբանները հայտնել են, որ եթե կինը ցանկանա երկրորդ անգամ ամուսնանալ, ստիպված է լինելու ապահարզան ստանալ մահացած ամուսնուց՝ հավելելով, որ դա, սակայն, ձևական գործընթաց կլինի, քանի որ որևէ մեկը չի կարող վիճարկել կնոջ՝ ապահարզանի դիմումը:

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաղթել է Չեմպիոնների Լիգան և որպես մարզիչ և որպես խաղացող միևնույն ակումբում:

Ձեռքի ժամացույցների գովազդներում ժամացույցները հիմնականում ցույց են տալիս 10.10, քանի որ այդ ժամանակ ժամացույցի բրենդը ընդգծվում է ժպիտի տեսքով:

Ժպտալու ընթացքում մարդու մոտ աշխատում է 17 մկան:

1893 թ.-ի այս օրը`սեպտեմբերի 19-ին, Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք ստացան:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930