Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

26-ամյա երիտասարդը գյուղապետ չընտրվեց 1 ձայնի տարբերությամբ

Սեպտեմբեր 20,2012 14:46

Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում 1 ձայնի տարբերությամբ գյուղապետ է ընտրվել  Սարգիս Բալոյանը` առաջ անցնելով  37 ձայն հավաքած 26-ամյա իր մրցակցից ` Արծրուն Թոսունյանից: Այստեղ գյուղապետի աշխատանքն այնքան անհրապուրիչ է, որ նախկին գյուղապետ Հրաչիկ Բալոյանը, ցանկություն չի հայտնել մասնակցել ընտրապայքարին:Այսպիսով   նա իր տեղը զիջեց հորեղբոր թոռանը` Սարգիս Բալոյանին, ով ժամանակին նույնպես գյուղապետ է եղել:Նշենք, որ սա փոքր գյուղ է`91 բնակիչ ունեցող, որը  աստիճանաբար  դատարկվում է:Գյուղը բյուջե չունի,  գյուղապետարանի շենքը  գտնվում է 9  մետրանոց  քրքրված վագոն-տնակում, դպրոցն էլ տարրական է, աշակերտներ համարյա չկան, նրանք  սովորում են ընդամենը 3 տարի` կրթությունը շարունակելով հարևան Մուսայելյանում:  Այսինքն ստացվում է , որ նման պայմաններում  գյուղապետի աշխատանքը դառնում է  անիմաստ. նա այդքան ֆինանսական միջոցներ չունի գյուղի խնդիրները լուծելու: Շիրակի մարզպետարանի  տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանի տեղեկացնելով, սա միակ գյուղը չէ, որտեղ գյուղապետ են ընտրվում ձայների նվազագույն տարբերությամբ : Օրինակ` այդպիսիներից են  նաև Փանիկը և Կապսը, որտեղ գյուղապետերը հաղթել են 7 ձայնի տարբերությամբ: Իսկ Հովինում  գյուղապետը հաղթել է  9 ձայնի, Գուսաննայում` 12 ձայնի, Հոռոմում էլ `14 ձայնի տարբերությամբ:  Հիշեցնենք, որ մեկնաբանելով Փանիկի  դեպքը`  ընդամենը  7 ձայնով պարտված թեկնածու  Վարդան Մակեյանի եղբայրը` «Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը,  մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ մեղավորը Արթիկի ոստիկանապետն է: Ըստ կուսակցության առաջնորդի, «ՕԵԿ-ի քվոտայով ընտրված  ոստիկանապետ» Տիգրան Պետրոսյանը կազմակերպել էր    ՕԵԿ-ական Հրաչիկ Սալնազարյանի հաղթանակը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930