Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքի հայ միասեռականները դատապարտում են Հունգարիայի կառավարությանը

Սեպտեմբեր 20,2012 14:43

Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը (AGLA NY) հանդես է եկել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու դատապարտող հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է, որ Հունգարիայի կառավարությունը պիտի գիտակցեր, որ Սաֆարովին արտահանձնելուց հետո նրան անմիջապես ներում է շնորհվելու, քանի որ Իլհամ Ալիևը մշտապես սպառնում է վերացնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Հայտարարության վերջում ԱՄՆ-ից, ՄԱԿ-ից և այլ միջազգային կառույցներից միասեռականները պահանջում են, որպեսզի բոլոր հնարավոր ճնշումները կիրառեն Ադրբեջանի կառավարություն վրա, որ նա հարգի Հունգարիայի հետ կնքած համաձայնությունն ու Սաֆարովին վերադարձնի մեկուսարան` ամբողջ կյանքն այնտեղ անկացնելու: Ինչպես նաև պահանջում են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930