Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահությունից գումար է կորել, ինչի պատճառով հաշվապահները մինի-ցույց էին կազմակերպել՝ հրաժարվելով աշխատել, հաշվապահությունն էլ փակվել էր:
Բուհի լրատվության պատասխանատու Գոհար Գեւորգյանը հեռախոսով Aravot.am-ին հավաստիացրեց, որ գումար չի կորել եւ որեւէ ցույց չի եղել իրենց բուհում, ինչ վերաբերում է հաշվապահության փակ լինելուն, մամուլի քարտուղարի խոսքով, այն փակվել է 10 րոպեով, այն էլ աշխատանքային խորհրդակցության պատճառով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ