Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ չի դառնա» Ալեքսանդր Իսկանդարյան

Սեպտեմբեր 20,2012 14:35

«Անգլոսաքսոնական աշխարհում 21 տարին այն տարիքն է, երբ մարդը չափահաս է դառնում, իսկ ԱՄՆ-ում 21 տարին լրանալուց հետո  մարդուն արդեն կարելի է ալկոհոլ վաճառել: Մեր պետությունը երիտասարդ է, բայց կայացած: Մեզ մոտ  դեռ լիարժեք չի կազմավորվել քաղաքական համակարգը։ Ամեն մի ընտրություն տարերային աղետի պես ավարտ է ունենում, իշխանությունների լեգիտիմությունը շատ թույլ է, կուսակցական համակարգը կազմավորված չէ, բայց կարող ենք ասել, որ Հայաստանը կայացած պետություն է, որովհետեւ ունի բանակ, որը պաշտպանում է իր երկիրը: Մենք ունենք սահմանադրություն, դրոշ, գերբ, նախագահ»,- խոսելով անկախության տարիների մասին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ այդ 21 տարիների ընթացքում Հայաստանը հսկայական ու  բարդ ճանապարհ է անցել, ինչը ցավոք չի գնահատվում:

Հնարավոր է արդյոք Սաֆարովի արտահանձնման պատճառով պատերազմ վերսկսվի հարցին  պատասխանելով՝ Իսկանդարյանը ասաց՝ ո՛չ, որովհետեւ ըստ նրա, եթե Ադրբեջանը ցանկանար վերսկսել ռազմական գործողությունները, ապա դրա համար շատ առիթներ ուներ. «Ալիեւի կողմից հնչեցրած պատերազմի մասին հայտարարությունները պարզապես  ներքին սպառման համար են, քանի որ շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանի ազգաբնակչությանը խաբել են, ասելով, որ հայկական կողմը թույլ է, Հայաստանն ու Արցախը դատարկվում են, ադրբեջանական բանակն էլ ամենաուժեղն է տարածաշրջանում եւ այլն: Բայց մի բան պարզ է, պատերազմ սկսելու համար Ադրբեջանին մի շարք գործոններ են անհրաժեշտ, ինչը նրանք չունեն, հակառակ դեպքում առիթը բաց չէր թողնվի»:

Իսկանդարյանը հերքեց նաեւ այն փաստը, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը եւս կարող է պատերազմի առիթ դառնալ: Ըստ նրա՝ «Ինչքան էլ, որ ադրբեջանի կողմից հայտարարվել է, թե այդ օդանավակայանից ինքնաթիռ դուրս գալուն պես այն կպայթեցվի՝ նման բան երբեք չի արվի: Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետաձգումն էլ պայմանավորված է, ոչ թե ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքների հետեւանքով, այլ տեխնիկական եւ ֆինանսական պատճառներով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930