«Բանկոկ փոստ» թերթը հայտնում է, որ Սիրողական բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը Թաիլանդի փոխարեն կանցկացվի Հայաստանում:
Թաիլանդը հրաժարվել է առաջնությունն իր մոտ անցկացնել Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ թաիլանդացի Կաեո Պոնգպրայունի և չինացի Զոուի Շիմիի վիճելի մրցամարտի պատճառով, հաղթանակը վերջինիս էր շնորհվել:
Կարդացեք նաև
Թաիլանդի բռնցքամարտի միության նախագահ Ջեն Բունլերտն ասել է, որ հավանաբար լրատվությունից են իմացել հրաժարման մասին, քանի որ ինքը պաշտոնապես չի հայտնել ԱԻԲԱ-ին (սիրողական բռնցքամարտի միջազգային միություն):
Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը:
Գլխաբառեր` Հայաստան, Թաիլանդ, Բռնցքամարտ, Կաեո Պոնգպրայուն, Զոուի Շիմի, Ջեն Բունլերտ, ԱԻԲԱ