Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը թույլ չէր տալիս, որ դատավարությունը շարունակվի

Սեպտեմբեր 20,2012 13:44

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր բժիշկներ Միքայել Միքայելյանի եւ Մինաս Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, հայտնեց, որ հրաժարվում է իր ներկայացուցչից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանից:

Դատավորը անընդհատ փորձում էր տուժողից իմանալ, թե երբ կարող է նրա նոր պաշտպանը ծանոթանալ 4 հատորանոց գործի նյութերին, սակայն տուժողի հայրը «թուրք», «մարդասպաններ», եւ այլ վիրավորական արտահայտություններով թույլ չէր տալիս, որ նիստը շարունակվի: Փորձեց միջամտել ամբաստանյալի պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը.նրան էլ տուժողի հայրը վիրավորեց՝ «մարդասպանների պաշտպան» ասելով:

Դատավորը փորձեց տուժողի հորը հանգստացնել, ասելով, թե «պետք է աշխատենք իրար հետ, դատավոր եմ, պարտավոր եմ զերծ մնալ էմոցիաներից, թողեք աշխատենք», սակայն հնարավոր չէր:

Տուժողի իրավահաջորդը մենակ էր եւ կարիք ուներ իրավական օգնության: Հավանաբար, դա էր պատճառը, որ նրա էմոցիաները տեղի էին տալիս. «Հանցագործները ամեն ինչով ապահովված են, սա բեմադրություն է», ասում էր նա:

Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930