Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թբիլիսիի քաղաքապետը ներողություն է խնդրել

Սեպտեմբեր 20,2012 13:21

Վրաստանի նախագահի կարգադրության համաձայն՝ Թբիլիսիի N 8 Գլդանի բանտում այս գիշեր բանտարկյալների հարազատները հանդիպել են պատիժը կրող իրենց մտերիմներին: Այդ իրադարձությունը, սակայն, անցյալ գիշեր միակ ուշագրավ ակցիան չի եղել Վրաստանի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է trend.az կայքը. «Ամբողջ գիշերվա ընթացքում Թբիլիսիում շարունակվել են ուսանողական բողոքի ցույցերը, որոնց օժանդակել է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը:

Ի դեպ, Գլդանյան բանտի դեպքերի կապակցությամբ ժողովրդին հատուկ դիմում է հղել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան: «Գրուզիա օնլայն» կայքի հավաստմամբ նա նշել է, որ. «Չնայած մի շարք կարևոր և հիմնարար բարեփոխումներին, մենք ինչ որ բան բաց ենք թողել: Ինչ-որ մի կարևոր բանի չենք կարողացել հատկացնել անհրաժեշտ ուշադրություն»:

Թբիլիսիի քաղաքապետը «Միացյալ ազգային շարժման» անունից ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր ենթարկվել են ծաղրանքի ու անմարդկային վերաբերմունքի: Նա, միաժամանակ, դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով լինել անկողմնակալ քննությունների անցկացման ժամանակ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930