ՀԱՐՑ. Դուք հավատում եք ԱՍՆ դատարանի՞ն, թե՞ Վարդան Այվազյանին, որը պնդում է, որ այդ ամենում դիտավորություն կա։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ ուզում անդրադառնալ Վարդան Այվազյանի գործին, քանի որ իրավաբան չեմ եւ իրավական հետեւանքներին չեմ տիրապետում։ Սակայն կուզենայի՝ ընդհանրապես Հայաստանի խորհրդարանը ներկայացնող նրա նման մարդիկ չլինեին։ Ինչի՞, մենակ Նյու Յորքո՞վ պետք է իմանայինք, թե ով ով է։ Մենք չգիտեի՞նք, թե նա ով է։ Բա Չինաստանի՞ պատմությունը, ինչպե՞ս եղավ, որ նա հայտարարեց, որ հանք է ծախել չինացիներին։ Սահմանադրություն կա այս երկրում։ Ուզում եմ ասել, որ այս ողջ գործելակերպի մեջ ինձ չի հետաքոքրում՝ Վարդան Այվազյանը ճիշտ է, թե սխալ, ընդհանրապես ո՞նց կարող է այդ մակարդակի պաշտոնյան հայտնվել այսպիսի պատմության մեջ։ Թերեւս, եթե հավատանք Վ. Այվազյանին, թե ինչ-որ մեկը դիտավորություն է արել։ Ասենք դիտավորություն է արել լավ է արել։ Հո մենք չե՞ևք քննում՝ դիտավորություն կա, թե չէ, մենք ուզում ենք իմանալ՝ համապատասխան վերաբերմունք եղել է, թե չէ։ Այնպե՛ս աշխատեիր, որ նման վերաբերմունք չլիներ։
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅՄՆ
Կարդացեք նաև
ԱԺ ֆինանսավարկային եւ բյռւջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»