Շոու բիզնեսի եւ ֆուտբոլի աստղերի հարաբերությունների մասին «Советский спорт»-ի հետ զրուցել է ռուս գեղեցկուհու տատիկը՝ Նինա Ֆեոդորովնան: «Իրինան ամուսնանալ չի շտապում: Ասում է՝ ինչի՞ս է պետք: Նրա գործերը լավ են ընթանում: Իսկ եթե ամուսնանա, երեխա կծնվի ու… ամեն ինչ կարող է ավարտվել: Մինչդեռ, լրատվամիջոցները հավատացնում էին, թե Իրինան ու պորտուգալացի ֆուտբոլիստը շուտով ամուսնանալու են: Նույնիսկ հարսանիքի օրն էին նշում՝ հուլիսի 12», – ասել է մոդելի տատիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ