Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականով՝ գնումների աջակցման կենտրոնի ղեկավարները կազատվեն աշխատանքից

Սեպտեմբեր 20,2012 12:30

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից բացատրություններ պահանջեց պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումների վերաբերյալ:Պարոն  Գաբրիելյանի խոսքերով, խնդիրները և բացթողումները հիմնականում ոչ թե նորմատիվային դաշտով են պայմանավորված, որտեղ նույնպես կան խնդիրներ, այլ իրականում խնդիրը վարչարարության և ձևավորված նորմերի հետ է կապված. «Ի՞նչ եք առաջարկում»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան պարոն Գաբրիելյանն ասաց. «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ պրակտիկայի և թերացոմների հետ»,- ասաց նախարարը: Վարչապետը հետաքրքվեց, թե կոնկրետ ո՞ւմ: «Ղեկավարին, տեղակալին ու ստորաբաժանումների ղեկավարներին»,- պատասխանեց նախարարը: Վարչապետն էլ նախարարին հանձնարարեց այսօր ներկայացնել միջնորդությունը, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին էլ հանձնարարեց թվարկված պաշտոնաներին այսօր աշխատանքից հեռացնելու հրամանագրերը պատրաստել:
Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին խստորեն հանձնարարեց հետևել գնումների կազմակերպման գործընթացին. « Ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն: Սխալ մրցույթի հայտ հրապարակել, որի արդյունքում, ի սկզբանե հայտնի է, ով է հաղթելու, նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետեւ ամբողջ կանոնակարգը ապակենտրոնացվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930