Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվում է նախագահի թեկնածու. «Հայաստանը կարիք ունի նոր դե յուրե նախագահի»

Սեպտեմբեր 20,2012 12:27

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այնուամենայնիվ, ինքն է առաջադրվում նախագահի թեկնածու. «Ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման, եթե պետք լինի՝ բացառման համար: Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության՝ քաղաքացիական համոզիչ թեկնածության ձեւավորմանը: Նա, ով ի վերջո կդառնա 2013-ի արշալույսին նախատեսված հավաքական պայքարի կրողը՝ ես թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ: Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր 20 տարուց ավելի է՝ վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991-ի հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի նոր դե յուրե նախագահի: Վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որ այլեւս չի լինի լոկ փաստաթղթային»:

Լրագրողները ճշտեցին՝ հիմա Դուք թեկնածությո՞ւն եք դնում, թե՞ ման եք գալիս թեկնածու՝ նա պատասխանեց. «Այսօրվա ելույթի սկիզբը խոսում էր թեկնածու դառնալու, թեկնածության մասին ելույթ էր, որը անհրաժեշտ է համարում, որ  Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական, քաղաքական աննախադեպ ուժի միջոցով ունենա վերջապես ժողովրդին պատկանող նախագահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930