Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կառավարության շենքի մոտ զրուցեց իրեն դիմած քաղաքացիների հետ: Նրանցից մեկն առողջական խնդիրների համար քաղաքապետից խնդրում էր «մի բանով օգնել» ու իր պահանջները հակիրճ ներկայացնելուց հետո, գրավոր դիմումը հանձնեց նրան:
Մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Զաքարյանն էլ վթարային շենքի փոխարեն փոխհատուցում ստացած բնակարանից էր բողոքում: Նա պնդում էր, որ նոր բնակարանը ավելի փոքր է քան նախորդը վթարային շենքում: Նա քաղաքապետից խնդրում էր գործը վերանայել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ