Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը ժամանակավրեպ համարեց Հրանտ Բագրատյանի նախաձեռնությունը

Սեպտեմբեր 20,2012 12:03

Կառավարությունը ժամանակավրեպ համարեց  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը:  Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, Բագրատյանն իր առաջարկության մեջ նշել է, որ 2011 ի դեկտեմբերի օրենսդրությունները փոփոխություն չեն կրել  եւ առաջարկվում է 4 անգամ մեծացնել վճարները: Բայց կառավարությունը  դեմ է, որովհետեւ հաշվարկման բանաձեւի կիրառումը 2012-ի ընթացքում նոր ազդեցություն չի ունենա, այս տարվա արդունքների վրա ազդեցություն կունենա հաջորդ տարվանից:

Պարոն Գաբրիելյանի խոսքերով, եթե ընդունեն  այս առաջարկությունը, խնդիրներ կունենան  ներդրողների եւ շահագործողների հետ: Պարոն Գաբրիելյանն ասաց, որ պատրաստ են  վերանայել խնդիրը 2013-ի արդյունքները քննարկելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930