Լրահոս
Օրվա լրահոսը

Գծուծ միլիարդատերեր

Սեպտեմբեր 20,2012 12:01


Աշխարհի ամենահարուստ մարդիկ էլ են տարբեր: Միլիարդատերերը որպես կանոն ոչինչ չեն խնայում շքեղ ապրելու համար՝ գնելով սեփական կղզիներ, առանձնատներ, նավեր ու թանկարժեք մեքենաներ: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք տեղ զբաղեցնելով «Forbes»-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի վերին հորիզոնականներում, ասես, ափսոսում են անգամ իրենց հաճույքի համար ավելորդ դրամ ծախսել: Եվ քանի որ մեծահարուստների բնավորության դրսեւորման ամենագործուն չափորոշիչներից մեկն էլ նրանց ավտոմեքենաներն են, հենց դրանցով էլ փորձ է արվել գնահատել նրանց ժլատության աստիճանը:
«Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, թերեւս, աշխարհին հայտնի ամենագծուծ միլիարդատերերից է: Եվ պատահական չէ, որ նրա վարած Acura TSX ավտոմեքենան ամենաէժաններից է եւ արժի ընդամենը $ 30 հազար:
«Համեստությամբ» աչքի է ընկնում նաեւ «Microsoft»-ի հերթական գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը, որի Ford Fusion-ը նույնպես $ 30 հազար է:
Էլիս Ուոլթոնը՝ «Wal-Mart» մանրածախ առեւտրի խանութների ցանցի հիմնադրի ժառանգորդը, որ նաեւ աշխարհի ամենահարուստ կինն է, վարում է $ 40 հազար արժողությամբ 2006 Ford F-150 King Ranch:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աշխարհի խոշորագույն ինվեստորներից մեկը՝ Ուորրեն Բաֆֆետը, երթեւեկում է Cadillac DTS-ով: «Business Insider» հանդեսի տվյալներով աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը այդ ավտոմեքենան $ 50 հազարով ձեռք է բերել «General Motors»-ին աջակցելու նպատակով:
«Dell» հանրահայտ ընկերության հիմնադիր եւ ղեկավար Մայքլ Դելլը երթեւեկում է $ 20 հազարանոց Porshe Boxter-ով: Իսկ «Google»-ի գործադիր տնօրեն Էրիկ Էմերսոն Շմիդտը, որը բնության մեծ սիրահար է, գերադասում է էկոլոգիապես ամենամաքուրը համարվող Toyota Prius-ը, որի համար վճարել է $ 28 հազար:
Իսկ ժլատության ռեկորդակիր կարելի է համարել շվեդ գործարար, «Ikea» խանութների ցանցի հիմնադիր Ինգվարդ Քամփրադին, որի կարողությունը 2011 թվականին չնայած մոտենում էր $ 28 միլիարդին, այդուհանդերձ, չի հրաժարվում իր Volvo-ից, որը լավագույն դեպքում կվաճառվի $ 1500-ով:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930