«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են լուսաբանելու և օգնություն բաժանելու նպատակով շրջագայել Գյումրու կարծես բոլորի կողմից մոռացված ու քարուքանդ ծայրամասային թաղամասերում և տնակային ավաններում: Այսօր ներկայացվող տեսանյութում մեկտեղել ենք երեք տարբեր ընտանիքների ապրելակերպի մասին պատմող դրվագներ:
Ներկայացվող ընտանիքները թեև տարբեր են իրենց կազմով, հասցեներով ու բնականաբար էլի շատ ու շատ բաներով, սակայն նրանց միավորող շատ բաներ էլ կան. նրանք բոլորը միայնակ մայրերի ընտանիքներ են, անօթևան են և ապրում են սոցիալական ծանր պայմաններում, մեծ դժվարություններով են պահում ու խնամում իրենց մանկահասակ երեխաներին, որոնց մեծ մասը համարվում են մանկատան սաներ:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: