Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ալիեւն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի»

Սեպտեմբեր 20,2012 11:51

«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ պատերազմի է պատրաստվում, դուք երեխա՞ եք, ինչ է: Ալիեւն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի: Ադրբեջանը կառավարվող հրետանի է առնում, որպեսզի իրենց կողմից զոհ չլինի: Դուք չգիտե՞ք, որ դա պատերազմի համար է արվում»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսպես ներկայացրեց ներկայիս իրավիճակի լարվածությունը՝ նշելով, որ պատերազմը սպասելի է:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ պարոն Բագրատյանը նշեց, որ ժամանակին մենք ունեցել ենք ամենալավ ռեֆորմներով տնտեսություններից մեկը, իսկ հիմա ունենք ամենաօլիգարխիկ տնտեսությունը, վատագույնը. «Հայաստանում տեսնում ենք, թե ինչպես է իշխանության ցանկացած ապուշություն գովերգվում միջազգային կառույցների կողմից: Ասում են՝ բա ձեր ժամանակ: Նույնիսկ մեր ժամանակ միգրացիան եղել է երեք անգամ պակաս: Հայաստանը բոլոր տնտեսական ցուցանիշներով էական զիջում է արդեն եւ Ադրբեջանին, արդեն Վրաստանին: Մենք նույնիսկ այն ցուրտ տարիներին միանշանակ ավելի բարձր տեղերում ենք եղել: Կարեւոր չի, որ թոշակն ավելի ցածր է եղել: Միանշանակ Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը»:

Նվազագույն աշխատավարձի հետ կապված պարոն Բագրատյանի ներկայացրած օրինագիծը ներկայումս քննարկվում է կառավարությունում: Նա նշեց, որ իր խորին համոզմամբ 20 մլրդը փող չի. «Մենք ներկայացրել ենք, որ բարեկամներ, մենք համաձայն չենք հարստության այսպիսի վերաբաշխման հետ»: Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ այսօրվա վատ վիճակի հիմքը դրվեց ձեր օրոք՝ վաուչերների ժամանակից սկսած՝ պարոն Բագրատյանը չհամաձայնեց. «Ձեր ասածի ճիշտ հակառակն է»:

Ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ կառավարությունը հենց նոր մերժել է Բագրատյանի օրինագիծը: Հրանտ Բագրատյանը դա այսպես մեկնաբանեց. «Բացատրություն էր դրած կառավարության սայթում, մի անհեթեթություն, որ դա կավելացնի ստվերը: Իսկ թե իրականում ինչու են մերժում, որովհետեւ կառավարության անդամները հզոր գործատու են, ջեբներից փող պիտի ծախսվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930